Posted in Без рубрики

«Ամառային պարտեզ» ստուգատես

20190813_110049

 

8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն. լողավազան-լողափի խնամք
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:10:00-10:30—Նախաճաշ11:00-12:00— «Ամառային պարտեզ» ստուգատես12:30-13:00—Ճաշ15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:Երգեր`«Ձիուկ», «Եղնիկ», «Արևների» շարք, «Տիտոխիկ», «Խնոցիներ»:Ոտանավորներ`«Շունը», «Աքաղաղն ու կտուրը», «Էս էն տունն է», «Սագիկ»:

  • Լողափնյա խաղեր` տարրաների մեջ լցնում ենք ջուր,սաները բաժակների օգնությամբ ջուրը տեղափոխում են մի տարրայից  մյուսը առանց ձեռքերի օգնության:
  • Բակային խաղեր`Սաներ հետ բակում կազմակերպում ենք խաղեր՝ 1 մարզական․ Սաները պարկերի մեջ են մտնում ու ձեռքերի օգնությամբ գնում են առաջ, հետո սահելով հասնում են ներքնակին , որի վրա էլ գլուխկոնծի են տալի:
  • 2 Բակային․ սաների հետ խաղում ենք ռեզին , կլաս , անուն գոռոցի
  • Ջրային մարզական խաղեր`Լողում են 2-4 տարեկանները,նախավարժանք ջրում,մարզում ենք մարմինը,ցատկ,ջրային խաղ գնդակով:
  • Այլընրանքային նկարչություն՝բակում սաները նստում են մեկը մյուսի առաջ շարունակելով շրջանը,և գունավոր գուաշների օգնությամբ մատիկներով նկարում մեջքին փակցված սպիտակ թղթի վրա:
  • Ձմերուկատոն, համտեսում ենք ձմերուկը,պատրաստում ենք ձմերուկից պատկերներ:։

Պատասխանատուներ` երաժշտության ուսուցիչներ, դաստիարակներ, կրտսեր դպրոցի ղեկավարներ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s