Նախագծի հեղինակ` Մարինե Մկրտչյան
Համագործակցային նախագիծ. Համբարձման ծես
Համագործակցող կառույցներ՝
Արագածոտնի մարզ, գ. Փարպի, Ղազար Փարպեցու դպրոց-3-րդ դասարաններ
Արագածոտնի մարզ, գ. Փարպի, մանկապարտեզ-նախակրթարան
Տավուշի մարզ, գյուղ Լճկաձորի միջնակարգ դպրոց-4,5,6,-րդ դասարաններ
Նպատակը
- ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին,
- համագործակցություն ծեսով,
- ծեսը վերականգնել, նոր կյանք տալ:
Սովորողների տարիքային խումբը
Կրտսեր դպրոց-պարտեզների, Միջին և Ավագ դպրոցների սովորողներ, Քոլեջի ուսանողներ:
Ընթացքը
- տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Համբարձման ծեսը ,
- գտնում են ծեսը իմացող, այն խաղացած մարդկանց, ձայնագրում, տեսագրում են,
- համակարգում են հիմնական գործողությունները,
- որոշում են՝ ծիսական որ գործողությունների վրա է կառուցվելու ծեսը,
- սովորում են Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
- համացանցից գտնում և ունկնդրում են Համբարձման ծիսական երգեր («Ջա՜ն, ծաղիկ» , «Համբարձման անուշ գիշեր է» , «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն» և այլն),
- սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ ,
- սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
- ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր,
- որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում են նախնական սցենարը:
Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը
- ծեսից առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները,
- ծեսն իրագործվում է Համբարձման նախորդ՝ չորեքշաբթի և հաջորդ՝ հինգշաբթի օրերին:
Արդյունքներ
սովորողը կիմանա
- ազգային ծեսերը,
- ազգային սովորույթները,
- ազգային ավանդական պարերը,
- հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
- ծիսական կերպարները,
- ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
- ծիսական պարագաները:
կկարողանա
- երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
- պատրաստել ծիսական պարագաներ,
- խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
- համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
- ծեսին նոր կյանք տալ:
կլինի
- ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:
Ծեսն այն միջավայրն է, որտեղ սովորողները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:
Հետևություն
Ի՞նչ տվեց այս աշխատանքը սովորողին, ուսանողին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել ծեսը խաղարկելիս, կցանկանա՞ նորից խաղարկել և ծեսերին նոր կյանք տալ:
Արդյունքի ներկայացում
Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, բլոգներում, կրթահամալիրի ենթակայքերում ներկայացնել՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության, այլ տեսքով:
Ուսումնական նյութեր՝