Ապրիլ ամիսը շատ հագեցած ամիս էր։ Ապրիլի առաջին շաբաթվ ընթացքում շարունակվում էր մայրիկատոնը։ «Ձոն մայրերի» նախագծի շրջանակում մենք պատրաստեցինք գեղեցիկ բացիկներ։ Այնուհետև սաների և ընկեր Անժելայի հետ միասին սերմեր ցանեցինք՝ ռեհան և համեմ։ Ծնողների հետ միասին իրականացրինք ծառատունկ-վարդատունկ։ Իսկ այդ ամենին հաջորդեց զատկական եռուզեռը։ Ինչպես ամեն տարի, այս տարի էլ սկսեցինք ածիկացանով , ձու դատարկելով, ձու ներկելով, կավե ձվիկներ պատրաստելով և Ծառզարդարով։ Սովորեցինք զատկական երգեր ընկեր Հասմիկի օգնությամբ։ Իսկ Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրը սաներին բացատրվում էր օրվա նշանակությունն և փորձում էինք հնարավորինս իրականացնել՝ կարագի պատրաստում, խմբասենյակի մաքրություն, վատ բերք տվող ծառերին վախեցնել և այլն։ Ուզում եմ առանձնացնել Ավագ երեքշաբթին, քանի որ մենք սաների և ծնողների հետ այցելեցինք Ագարակ, որտեղ կար խնոցի , որով էլ կաթի սերից պատրաստեցինք կարագ։ Այս ամիս ունեցանք մեկ վերապատրաստվող՝ ընկեր Երանուհին, որի հետ պատրաստեցինք Ակլատիզ։ Ամիսն ամփոփեցինք Զատիկի ծեսով ՝ զատկական երգեր, ասացվածքներ և ձվախաղեր։
Այլընտանքային նկարչություն՝
Երաժշտական գործիք՝
Բակ՝
Զատիկի ծեսի ընդառաջ՝
-
Պատրաստում ենք կավե ձվիկներ
-
Ածիկացան
-
Ձու ներկոցի, ձու փչոցի
-
Ծառզարդարը Հյուսիսում
-
Բնագիտական փորձ ձվիկներով
-
Կավե ձվիկներ
-
Ջատիկի ծեսը Հյուսիսում
Ավագ շաբաթ՝
-
Ավագ երեքշաբթի
-
Նախակրթարանի սաներ այցը Ագարակ
-
Ավագ չորեքշաբթի
-
Ավագ հինգշաբթի վերապատրաստվողի հետ
-
Պատրաստում ենք կաթնահունց
Կավագործություն՝
Բլեյան բաց ցանցի ներկայացում
Ապրիլ ամսվա աշխատանքային նախագիծ
Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է՝ գուցե ամենաուրախը, զվարճանքով, կատակներով, ծիսական հարուստ արարողություններով և հավատալիքներով: Ծառզարդարի պատարագին եկեղեցում երգել են կարկաչաներ շրխկացրել, բակերում, այգիներում, անտառում շա՜տ խաղացել են, ճոճքեր են կապել ու ճոճվել, խնոցի են հարել:
Ծես է եղել՝ Ծաղկազարդ, Ծառզարդար կամ Ծառազարդ: Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանալու հետ: Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը գարնան գալուստի հետ է կապված. «Զի ահաձմեռն անց, անձրեւք անցին եւգնացեալ մեկնեցան, ծաղիկքերեւեցան յերկրի մերում…»:
Ծաղկազարդը նաև երիտասարդության տոն է: Աղջիկներն ու տղաները հագնում էին իրենց ամենագեղեցիկ զգեստները, աղջիկները եղունգները հինա էին դնում: Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։ Այն մինչև օրս էլ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Զատիկին (Սուրբ Հարությանը) նախորդող կիրակի օրը: Տոնը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ:
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, որը փակվել էր Մեծ պասին:
Հյաջորդ օրը` ժամերգությունից հետո բաց վարագույրով Սուրբ Պատարագ է մատուցվում:Այդ օրը նաև մանուկօրհնեքի օր է եղել: Չխոսող երեխաներին այդ օրն անպայման եկեղեցի են տարել՝ հավատալով, որ այդ օրը կբացվի նաև երեխայի լեզուն:
Այս տարի Ծառզարդարը ապրիլ 14-ին է: Դրան հաջորդում է Զատիկը:
Շաբաթվա ամեն օրն իր անունն ու խորհուրդն ունի:
Ծառզարդարը ուսումնականնախագիծ՝
Բնագիտական գործունեություն՝
- Առավոտյան 8:45-9:00 սաների դիմավորում
- 9:00-9:30 Տոնի բոլոր օրերին բակն են մաքրում, ծառերի տակ փոսեր են փորում, մեծերի հետ ծառերն են էտում, ծաղիկ տնկում, եթե ծառ տնկելը դեռ վաղ է լինում, փոսեր են փորում, նախապատրաստվում են ծառատունկի, դդումների և մյուս սածիլների տեղն են նախապատրաստում:
- Խոշորացույցով, մանրադիտակով ուսումնասիրում են ծառերի կեղևը, բողղբոջները, համեմատում են, նկարագրում, պատմում են իրենց տեսածի, իմացածի մասին:
- Բնագիտական հետաքրքիր տեղեկություններ են հավաքում ծառերի, անտառների մասին:
- Բնագիտական փորձեր են կատարում, նկարագրում են փորձը:
- Թաղարներ են ստեղծում:
- Ածիկացան. Զատիկից 20-25 օր առաջ ափսեների կամ սկուտեղների մեջ բամբակ են փռում, լավ թրջում են, վրան ցորեն, գարի, ոսպ կամ այլ հատիկ են ցանում: Բամբակը միշտ թաց պիտի լինի: Մինչև Զատիկ ածիկը ծլում է: Երեխաները հետևում են ածիկի աճին:Ցանում են նաև եփած ցորեն, քարեր: Դիտարկելով համոզվում են, որ եփած ցորենն ու քարերը չեն ծլում: Քննարկում են, թե ինչու դրանք չծլեցին, պատկերացում են կազմում անկենդան և մեռած բնության մասին:
- Ձվի հետ կապված փորձեր:
Տեխնոլոգիա
- Շրխկաններ, աղմկող` զնգզնգացող, շրխկացող խաղալիք-գործիքներ են պատրաստում` շշերի, մետաղյա փոքրիկ տարաների մեջ ավազ, կոճակներ, ուլունքներ, քարեր և «աղմկող» այլ մանրուք լցնելով :
- Նուրի, Ակլատիզ, Ուտիս սատի տիկնիկներ ենք պատրաստում:
- Ծիսական ծառն ենք զարդարում չրերով, քաղցրավենիքով…:
- Զատկածառ. Տոնից 15-20 օր առաջ ծառի էտած ճյուղ են բերում խմբասենյակ, զարդարում իրենց նախշած ձվերով, պատրաստած կերպարներով:
- Ձուդատարկոցի.գնումներից հետո դատարկում ենք ձվերը և գունավոր թելերով զարդարում դատարկված ձվերը. պատասխանատու`ծնող
- Զատկական օրացույց
Ռադիո Բլբլան
- Նկարներ, լուսանկարներ, տեղեկություններ, մեկնաբանություններ, ռադիոլուրեր, հարցումներ, ուսումնասիրություններ՝ ինչ գիտեն վերապատրաստվողները Ծաղկազարդի-Զատիկի մասին, նշե՞լ են, ինչպես են նշել:
- Ռադիո. Զրույցներ Ակլատիզ պապիկի հետ
- Ռադիո. Զատկական ասիկներ -հանելուկներ
Ծիսական օրեր, ծիսական եռուզեռ
Ծեսին նախորդող կիրակի օրը :Ծնողներից մի քանիսը դաստիարակի և երեխաների հետ կազմակերպում են նախորդ երկու շաբաթվա ընթացքում երեխաների ստեղծած գործերի ցուցահանդեսը, գնում են եկեղեցի` ուռենու ճյուղերն օրհնելու:
Ծառզարդարի և Զատկականկերակուրների բաղադրատոմսեր
- Առավոտյան խումբ են բերում ուռենու ճյուղերը, մոմեր, ձվեր, սիսեռ, չամիչ, շաքարի մանրուք, հալվա, փոխինդով պատրաստած հետաքրքիր ուտեստներ:
- Խոհանոցում պատրաստում են հատիկը: Լցնում են մեծ թասի մեջ և դնում սեղանին: Սովորաբար 7 տեսակի հատիկ են եփել, որի ուտելը պարտադիր է. դա հաջողության, բերքի, պտղաբերության հատիկ է:
- Ծաղկազարդի նախօրեին աղջիկները դաշտ ու անտառ էին գնում կանաչի հավաքելու: Տոնին անպայման պետք է նոր դուրս եկած կանաչեղեն ուտեին:(Բանջարեղենի կրպակից գնումներ անելուց հետո կհամտեսենք)
Ծեսի ասիկներ և ոտանավորներ.Պատրաստում ենք զատկականտաղավար–բեմ
- Բարի լույսի զանգեր զարկին,
Զնգզնգալեն անուշ-անուշ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին:
Ճղճղալեն անուշ-անուշ:
- Վերցնում են ուռենու ճյուղերնու միմյանց մեջքին թեթևխփելով` ասում.
Մեջքը տեղը, կամքը տեղը,
Քամու տեղ, սրտի դեղ:
- Ծաղկազարդը եկե՜լ է:
Եկե~լ է, եկե~լ է:
Նուրի-նուրին եկե՜լ է:
Եկե~լ է, եկե~լ է:
Նուրի-նուրի, ի՞նչ կուզես:
Կթան կովից եղ կուզեմ,
Չալ հավից հավկիթ կուզեմ,
Երկնքից ամպեր կուզեմ,
Ամպերից անձրև կուզեմ:
Որ մեր ուզած տա մեզի,
Անձրև իջնի վեր ձեզի:
- Հուռին գնաց բանջարի
Բանջար չեղավ, խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծլվլալեն դուրս թռավ,
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին:
- Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
- Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
Մարիամ խաթուն
- Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
- Իջի մեր տուն, իջի մեր տուն,
- Ես քեզ կտամ նուշի կթուն:
- — Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ
Ակլատիզ
- Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
- Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
- Պասը գնաց, Զատիկն եկավ,
- Այծն էլ խոտը կերել է
- _Ակլատիզը փետելով
- Զատիկը շուտ չես բերի:
Ծիսական երգեր և պարեր
- Եկեք ծեծենք,
- Կարկաչա~, կարկաչա
- Զարկ, բոլոճիկ
- Խնկի ծառ
- Գնացեք, տեսեք
- Հինգ էծ ունեմ ուլերով
- Թամզարա
- Յարխուշտա–ըմբշամարտ
Խաղեր
- .Բակային – զատկական խաղերի շարք
- Աքլորակռի~վ. գոմշակռի~վ:
- Քարկտիկ
- Ուսումնական նյութ Զատկական ասույթներ, շուտասելուկներ, հանելուկներ
- Զատկական ձվախաղեր
- Խաղողը հասել ա, հասմսել ա
Զատկական հանելուկներ
Ուլուլիկ, պուլուլիկ,
Մեջը դեղին ուլունք:
Տուն ունեմ, դուռ չունի,
Դուրսն արծաթ, մեջը ոսկի:
Այսօր կլոր մարմար քար,
Վաղը թռչի վեր ու վար:
Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի: